Բավարիայի Բամբերգ քաղաքում ոստիկանության սպան մանկական հեծանիվով հետապնդել է մոտոցիկլով երթեւեկող հարբած իրավախախտին:
Սկզբում ոստիկանը բայքերին հետապնդում էր ծառայողական մեքենայով: Սակայն նա ինչ-որ պահի ցատկել էր մոտոցիկլի վրայից եւ վազել նեղ փակուղով:
Սպան հասկացել էր, որ մեքենայով չի կարող ընթանալ նրա հետեւից եւ վերցրել էր մոտակայքում կայանած մանկական հեծանիվը:
Ի վերջո իրավախախտին բռնել էին: Նրա մոտ վարորդական իրավունք չէր եղել, իսկ բայքերն ինքը եղել էր ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ: Նրա ուսապարկում թմրանյութեր էին գտել:
Ավելի ուշ սպան վերադարձրել էր հեծանիվը երեխային՝ ասելով, որ նա օգնել է ոստիկաններին, փոխանցում է The Local-ը:





























