Ամերիկացի գիտնականները պարզել են բարձր IQ-ի 12 շատ անսպասելի նախանշան, փոխանցում է PlanetToday-ը:

Միջինից բարձր ինտելեկտի մասին է խոսում մարդու անփույթ տեսքը, քանի որ խելացի մարդիկ ուղղակի ժամանակ չունեն իրենց արտաքինով զբաղվելու, որովհետեւ  նրանց համար ավելի գլոբալ խնդիրներ կան:

Գիտնականների կարծիքով բարձր ինտելեկտի մասին է վկայում նաեւ հոգեակտիվ նյութերի նկատմամբ հակումը: Պակաս կարեւոր գործոն չէ նաեւ այն փաստը, որ մարդը ընտանիքի առաջնեկն է:

Այդ գործոնների թվում են դեռահաս տարիքում կուսությունը, գիշերվա ժամերին ակտիվությունը, ձախլիկությունը, հայհոյախոսությունը, հումորի հիանալի զգացումը եւ կատուների նկատմամբ սերը:

Ինչ վերաբերում է շատ բարձր ինտելեկտով մարդկանց, ապա գիտնականները նշում են, որ դրա նախանշաններից են բարձր հասակն ու գիրանալու հակումի բացակայությունը: