Մահացել է Սինգապուրի նախկին նախագահ Սելլափան Ռամանաթանը, որը երկիրը ղեկավարում էր 1999-2011թթ., եւ եղել է երկրի պատմության մեջ ամենաաերկար նախագահած պաշտոնյան:
92-ամյա Սելլափան Ռամանաթանը, որի անունը կրճատ հնչում է Ս.Ռ. Նաթան, հուլիսի վերջին հոսպիտալացվել էր ուղեղի կաթվածից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սինգապուրի վարչապետի աշխատակազմին:
Պետության նախկին ղեկավարը երկրի պատմության մեջ 6-րդ նախագահն էր:





























