Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետազոտողները հարցում են անցկացրել աշխարհի տարբեր երկրների բնակիչների շրջանում եւ պարզել են, որ ոմանք ծերությունից ավելի են վախենում, քան մահից, հայտնում է   Informing-ը:

Հարցմանը տարբեր ազգությունների մի քանի հազար մարդ է մասնակցել: Պարզվել է, որ մեր մոլորակի ամեն վեցերորդ բնակիչը կնախընտրեր երիտասարդ մեռնել ծերությունից եւ տարիքային հիվանդություններից խուսափելու համար:   

Մասնագետների խոսքով, ծերությունը որոշ հարցվածների անհամեմատ ավելի սարսափելի երեւույթ է թվում, քան մահը: 

Հարցվածների մեծամասնությունը ծերություն է համարում  80 տարեկանը: Բոլոր հարցվածների մեկ քառորդը կցանկանար ապրել մինչեւ   90 տարեկան, իսկ ոմանք նույնիսկ իրենց 100-ամյա հոբելյանը տոնելու ցանկություն են հայտնել: 

Արժե նշել, որ տղամարդկանց եւ կանանց վերաբերմունքը ծերությանը մոտավորապես միանման է: Իսկ կախված ազգությունից` տարբեր երկրների բնակիչները հարցերին տարբեր կերպ են պատասխանել: 

Այսպես, Լատինական Ամերիկայում բնակիչները կցանկանային երիտասարդ մեռնել, իսկ աֆրիկացիները, ընդհակառակը, կցանկանային դիմավորել ծերությունը: