Կրակոցների մասին կեղծ հաղորդումը Լոս Անջելեսի օդանավակայանում խուճապ է առաջացրել:

Ըստ AP-ի՝ հրաձգության մասին լուրն արագորեն տարածվել է ուղեւորների շրջանում, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ խուճապահար սկսել են հեռանալ օդանավակայանից՝ փորձելով դուրս պրծնել հսկիչ անցագրային կետից:

Դեպքի վայր ոստիկաններ են եկել, սակայն կրակոցների եւ հրաձիգի մասին լուրերը չեն հաստատվել: Արդյունքում Զորոյի կոստյումով եւ պլաստիկե սուսերով մի տղամարդ է ձերբակալվել:

Զանգվածային խուճապը 3 տերմինալի փակման, շուրջ 280 չվերթի հետաձգման, ավելի քան 27 օդանավերի՝ այլ օդանավակայան ուղղելու պատճառ է դարձել: