Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել: Այս մասին գրում է AP-ն՝ վկայակոչելով Պերեսի ներկայացուցչին:
Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Պերեսը կարդիոխթանիչի տեղադրման վիրահատության էր ենթարկվել: Հուլիսի վերջին նա վատ էր զգացել, եւ բժիշկները սրտի առիթմիա էին ախտորոշել:
Օգոստոսի 2-ին Շիմոն Պերեսը նշեց ծննդյան 93-րդ տարեդարձը:




























