«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով արդեն 2 ամիս է` կալանքի տակ է գտնվում Չարենցավանի 35-ամյա բնակիչ Սերգեյ Հակոբյանը, որը, նրա պաշտպանի խոսքով, չի ճանաչում «Սասնա ծռեր» խմբից ոչ մեկի, այլեւ քաղաքականությամբ չի զբաղվում:

«Սասնա ծռերից ինչ-որ մեկի հեռախոսագրքում եղել է իր հեռախոսահամարը, ինչ-որ մի անձ զանգարահել է բոլոր համարներով` այդ թվում` Սերգեյին: Ժամը 6-ն է եղել, Սերգեյը նախորդ օրն էլ կնունքի է եղել, քնած է եղել, զանգահարել են, վերցրել է հեռախոսը, ասել է` խառնել ես ապեր, ու պառկել է քնելու, ընդամենը 6 վայրկյան է տեւել խոսակցությունը: Առավոտյան գնացել է իր գործերին, սովորական ապրել է իր կյանքով, 6-7 օր հետո պարզվել է, որ զանգ է եղել ու նրան ձերբակալել են, կալանավորել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ըստ մեղադրանքի Սերգեյ Հակոբյանը ձեռնամուխ է եղել գործողություններ կատարել, չի հասցրել, բերման է ենթարկվել:

«Ըստ մեղադրանքի` իր դիրակատարումն իրակացնելով պետք է բարձրացներ Սասնա Ծռերի մոտ հանցագործություն կատարելու վճռականությունը»,- ասաց պաշտպանը:

Սերգեյ Հակոբյանը մասնագիտությամբ քանդակագործ է, ամուսնացած է, երկու անչափահաս երեխա ունի: