ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների խորհրդի 18-րդ նիստին. քննարկվել են ընթացիկ համագործակցության հարցեր:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը, Օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի գլխավորությամբ, 2016թ. սեպտեմբերի 12-13-ը Ղրղզստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ - КСОНР) հերթական` 18-րդ նիստին:

Միջոցառմանը քննարկվել են ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների ընթացիկ համագործակցության հարցեր, այդ թվում՝ հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության իրավապայմանագրային բազայի կատարելագործման, հարկային մարմինների համար կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գծով ԱՊՀ անդամ պետությունների բազային ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ՝ 2005 թվականի հունիսի 3-ի՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագրի» իրագործման խնդիրները: