Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, բաժին են հրավիրել 50-ամյա Մանյակ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա, 2009 թվականի սկզբներից մինչեւ այս տարվա սեպտեմբերը, Վասիլյան փողոցում գործող շոգեբաղնիքում զբաղվել է կավատությամբ. հաճախորդների համար, համապատասխան միջնորդավճարի դիմաց` պարբերաբար շոգեբաղնիք է հրավիրել մարմնավաճառների:
Կատարվում է հետաքննություն:





























