Վան նահանգի Բահչեսարայ գավառի Ալթընդերե թաղամասի ճանապարհի վրա գտնվող 200-ամյա հայկական ժայռափոր եկեղեցին, որը հայտնի է նաև Դերա Գելի քրդական անվամբ, ավիրվում է գանձագողերի կողմից:

Ինչպես տեղելացնում է Akunq.net-ը, եկեղեցու ներքին և արտաքին պատերին անպարկեշտ գրություններ են արված, կառույցի բազմաթիվ հատվածներ վնասվել են գանձ որոնողների կողմից, իսկ հովիվներն այն որպես ախոռ են օգտագործում: Աղբյուրի փոխանցմամբ, սույն հիասքանչ եկեղեցին թողնվել է ճակատագրի քմահաճույքին, իսկ իրավասուները ոչ մի բան չեն ձեռնարկում այն փրկելու ուղղությամբ: