2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում 29.914 երեխա է ծնվել: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ դա 2.3%-ով (704-ով) պակաս է՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի, եւ 4.9%-ով պակաս՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Նվազել է նաեւ ծնունդների թիվը հազար մարդու հաշվարկով (մեկ տարվա ընթացքում՝ 0.3-ով):