Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել երկիր՝ հույս հայտնելով, որ այցը կկայանա մոտ ժամանակներս, փոխանցում է Interfax-ը:

«Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք այցելել Պաղեստին եւ հույս ունենք, որ այդ այցը կկայանա մոտ ժամանակներս: Մեր կողմից մենք պահպանում ենք շփումները Ռուսաստանի հետ եւ ամեն տարի այցելում ենք այդ երկիր տարբեր տարածաշրջանային եւ միջազգային հարցերով կարծիքներ փոխանակելու համար: Ես եւս մեկ անգամ նախագահ Պուտինին հրավիրում եմ այցելել Պաղեստին, որտեղ նա կդառնա մեր ժողովրդի մեծ ու թանկագին հյուրը»,- ասել է Աբասը: