ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակին կանոնավոր կերպով տեղյակ է պահվում ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի եւ ԼՂՀ ԶՈւ շփման գծում խախտումների թվի աճը:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հակառակորդն օգտագործել է 60 եւ 82 մմ տրամաչափի ականանետեր:

«Գործող կարգին համապատասխան՝ մենք մշտապես կապ ենք պահպանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի հետ: Տեղեկությունները հաղորդվում են գրեթե ամեն օր»,- նշեց Հովհաննիսյանը: