Դոնալդ Թրամփի օգտին քվեարկեցին իսկական ամերիկացիները՝ կեղծ լիբերալ արժեքների դեմ: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոպյանը:
Պետք չէ մոռանալ, որ Ամերիկան ապրում է փոքր ու միջին քաղաքներից միջին ամերիկացիների աշխատանքի եւ հարկերի հաշվին: Սեռական փոքրամասնությունների եւ ներգաղթյալների մասին իր հայտարարություններով Թրամփը վանեց մեծ քաղաքների բնակիչներին, բայց գրավեց միլիոնավոր շարքային ամերիկացիների:
«Մի հավատացեք, որ Ամերիկան տարված է գենդերային հավասարությամբ եւ այլ հիմարություններով, որոնք ոմանք արժեք են կոչում: Այդպիսիք կան խոշոր քաղաքներում: Բայց Ամերիկան միայն Նյու Յորքն ու Լոս Անջելեսը չէ: ԱՄՆ-ի կորիզն ավանդական մտածողությամբ մարդիկ են: Գուցե ավելի պահպանողական, քան Հայաստանում: Հենց նրանց էլ գրավեց Թրամփը»,- հայտարարել է Մեսրոպյանը:



























