Վաշինգթոնում նախագահական ընտրություններից հետո արդեն երրորդ գիշերը նորից փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք բողոքում են Դոնալդ Թրամփի դեմ։ Հանրահավաքի տեսագրությունը հրապարակել է Ruptly–ն։
Ակցիայի մասնակիցները երթով անցել են քաղաքով։ Ցուցարարների նշանակետերից մեկն է դարձել Թրամփին պատկանող Trump International Hotel–ը Փենսիլվանիա պողոտայում։ Շենքի պահպանությունը ԱՄՆ Գաղտնի ծառայությունն է ստանձնել։ Թրամփի հակառակորդները վիրավորական կարգախոսներ են գրել շենքի շուրջը պատնեշի վրա։




























