ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները ուրախ են, որ հնարավորություն է ստեղծվել բարեփոխել կուսակցությունը նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտության ֆոնին, հայտնում է The Financial Times-ը։

Գրեթե 25 տարի առաջ Քլինթոններն առաջին անգամ մտան Սպիտակ տուն ու զբաղեցրին «հրամանատարային բարձունքներ» Դեմոկարատական կուսակցությունում, սակայն հիմա նրանց իշխանությունը մոտեցել է ավարտին։ Հիլարիի պարտությունը նրանց հույս է տվել, որ կուսակցությունը հնարավոր կլինի վերափոխել ՝առանց Քլինթոնների շրջապատը ներառելու։ Բիլ Քլինթոնի աշխատակազմի նախկին աշխատակցի խոսքով հիմա կուսակցությունը պատրաստ է «ամեն ինչ մաքուր էջից սկսել», ասվում է FT-ի հոդվածում։

Քլինթոնի պարտության մասին լուրից անմիջապես հետո դեմոկրատների մեծ մասը ձեռնպահ է մնացել նրա հասցեին հանդիմանանքներից, բայց որոշ քաղաքական գործիչներ հայտնել են, որ պետք էր ավելի կոշտ փրայմերիզներ անցկացնել՝ այդ դեպքում դեմոկրատները կկարողանային ընտրել թեկնածուի, որը ավելի լավ կհամապատասխաներ պոպուլիստական միտումներին։

Նախընտրական պայքարի ժամանակ Քլինթոնի վարքագիծը մատնում էր, որ նա երկար ժամանակ ապրել է «պղպջակի» մեջ՝  մասնավոր օդանավերով էր տեղափոխվում ու լիմուզիններով ու մշտապես շրջապատված էր օգնականներին։ Կոնգրեսի անդամ Դեբբի Դինջելի խոսքով դեմոկրատներից շատերը Բերնի Սանդերսին էին պաշտպանում։

Ոմանք էլ Քլինթոնի պարտության համար մեղադրեցին ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին, որը ընտրությունների օրվանից որոշ ժամանակ առաջ նոր հետաքննություն էր սկսել նրա դեմ։ Սակայն այդպես կարծողները պարզապես ինքնախաբեությամբ են զբաղված, համարում է դեմոկրատական հետազոտական կենտրոնի համահիմնադիր Մեթ Բեննեթը, հավելելով, որ դեմոկրատները հիմա վատագույն վիճակում են ու նման են «այրվող փլատակների կույտի»։

Կուսակցությունում արդեն սկսել են Քլինթոնին փոխարինող փնտրել։ Կուսակցության ազգային կոմիտեի նախկին ղեկավար Հովարդ Դինը հայտնել է նախկին պաշտոնին վերադառնալու իր ցանկության մասին։ Բերնի Սանդերսը առաջարկել է Քիթ Էլիսոնի թեկնածությունը։ Հիմա հույսեր են կապում Սանդերսի, սենատոր Էլիզաբեթ Ուորենի, սենատոր Քոեւրի Բրուքերի ու բնակարանային քաղաքականության հարցերով նախարար Ջուլիան Կաստրոյի հետ, հայտնում է Financial Times–ը։