Ադրբեջանական ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի շնորհավորական ուղերձը  ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփին հայտնվել է համացանցում եւ բուռն քննարկումների առիթ դարձել:

Պարզվում է, որ Քերիմլին եւ նրա կուսակիցները մինչեւ վերջ վստահ են եղել, որ հաղթանակ է տանելու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Եվ երբ գիշերը հայտնի են դարձել ընտրությունների արդյունքները, Ալի Քերիմլին որոշել է շտապ կերպով շնորհավորական ուղերձ հղել Դոնալդ Թրամփին: Սակայն կամ ժամանակի սղության պատճառով կամ էլ անփութության՝ Թրամփին ուղարկել են Քլինթոնի համար գրված նամակի շաբլոնը եւ միայն սկզբում ավելացրել «Պարոն Թրամփ» բառերը, հայտնում է haqqin.az-ը:

Ստացվել է, որ Ալի Քերիմլին պաշտոնապես շնորհավորել է Դոնալդ Թրամփին Հիլարի Քլինթոնի հաղթանակի կապակցությամբ: Նամակում Քերիմլին դեմոկրատներին հաջողություն է մաղթել եւ հիշեցրել, որ Հիլարիի ամուսինը՝ Բիլ Քլինթոնը ԱՄՆ-ի համար լավ նախագահ է եղել: