Ոստիկանությունը կալանավորել է Ֆլորիդա նահանգի մի բնակչուհու, որը վիճաբանության ժամանակ թրով հարձակվել է ամուսնու վրա: Այս մասին հայտնում է WJAX-TV-ն:

Քննությամբ հաստատվել է, որ ամուսինները թմրանյութերի եւ ընտանեկան խնդիրների պատճառով են վիճել: Վեճը կռվի է փոխարկվել, երբ կինն ամուսնու վրա է շպրտել պտուտակահանը: Դրանից հետո տղամարդը սկսել է թրով ավերել կահույքը: Երբ նա հանդարտվել է, զենքն անցել է կնոջ տնօրինությանը, որով նա հարվածել է ամուսնու որովայնին, աջ կողերին եւ նախաբազկին:

Տուժողին տեղափոխել են հիվանդանոց, իսկ կնոջը առողջությանը դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանք է առաջադրվել: Նշվում է, որ տանը հանցագործության գործիքից բացի, մեկ թուր էլ է գտնվել: