Չինաստանի Շանդուն նահանգի Դեչժոու կենդանաբանական այգու ներկայացուցիչները խոստովանել են, որ գայլերի վանդակում շուն է ապրում: Այս մասին հայտնում է UPI գործակալությունը:
Սիբիրական խասկի ցեղատեսակի շունը տեսահոլովակի հերոս է դարձել: Նա հազիվ է քայլում եւ առջեւի թաթից նկատելիորեն կաղում է: Նրա կողքին անցուդարձ է անում ոչ մեծ գայլը:
Հոլովակն առաջացրել է կենդանիների սիրահարների վրդովմունքը: Նրանք ենթադրում են, որ շունը սկսել է կաղալ իր հետ ապրող գիշատիչների հարձակման հետեւանքով:
Կենդանաբանական այգու ներկայացուցիչները պնդել են, որ գայլերը շանը հարգանքով են վերաբերվում եւ վնասվածքի հետ կապ չունեն:
Համացանցում բարձրացված բողոքներից հետո շանը ժամանակավորապես տեղափոխել են այլ տեղ: Նա գայլերի մոտ կվերադառնա, երբ թաթն առողջանա:




























