Օքլահոմայում Ուիլ Ռոջերսի օդանավակայանը փակվել է հրաձգության կապակցությամբ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել։
Ըստ որոշ աղբյուրների՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են մեկ մարդու՝ վզի շրջանում հրազենային վիրավորումով։ Նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։ Բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։ Ոստիկանները կոչ են անում չվերթի կարգավիճակը ստուգել օնլայն ու միայն դրանից հետո օդանավակայան ուղեւորվել։ Օդանավակայանի ներսում գտնվողներին խորհուրդ են տվել տեղում ապահով թաքստոց որոնել ու միառժամանակ այնտեղ թաքնվել։




























