Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Լեւիթթաուն քաղաքում պիցերիայի զինված այցելուն գնդակահարել է գողերից մեկին եւ վիրավորել երկրորդին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ երկու զինված հանցագործներ Porfirio's պիցերիա են մտել, երբ այնտեղ երկու աշխատակից եւ մեկ հաճախորդ է եղել: Ենթադրաբար, նրանք ատրճանակով հարվածել են հաճախորդին, ինչից հետո վերջինը կրակ է բացել եւ սպանել գողերից մեկին:

Իրավապահների տեղեկացմամբ՝ տղամարդու ատրճանակը գրանցված է եղել, սակայն առայժմ հայտնի չէ, արդյո՞ք նա զենք կրելու իրավունք ունեցել է: