Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին գեներալների հանցագործությունների մասին սկանդալային գործից նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Report–ի փոխանցմամբ՝ Տրանսազգային տնտեսական հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ–մայոր Սուբահիր Ղուրբանովի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրել։ Քաղաքացի Ջամշիդ Նովրուզովի բողոքի հիման վրա Գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների քննչական վարչությունում քննություն է ընթանում լուծարված ԱԱՆ եւ այլ կառույցների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական դիրքի եւ լիազորությունների չարաշահման փաստով։ Քննության ընթացքում պարզվել է, որ Ղուրբանովը համախոհների հետ կարողացել է Նովրուզովի ոչ բնակելի եռահարկ օբյեկտը՝ ավելի քան 4 մլն դոլար արժողությամբ, ձեւակերպել է իր որդու՝ Էրքին Ղուրբանզադեի անունով։
Նշենք, որ Գլխավոր դատախազության տեղեկություններով՝ անցյալ տարվա նոյեմբերի 25-ից լուծարված ԱԱՆ 21 նախկին աշխատակից որպես մեղադրյալ են ներգրավվել։ 19 մարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, եւս մեկը ստորագրությամբ բաց է թողնվել։ Մեկ մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Գործով անցնում է 50 տուժող, որոնք իրավունքները ոտնահարվել են ԱԱՆ աշխատակիցների հանցավոր գործունեության պատճառով։




























