Կենսունակ հանքարդյունաբերություն Հայաստանում  հնարավոր է, այստեղ իրական հնարավորություններ կան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, հանքարդյունաբերությանը վերաբերող համաժողովից առաջ լրագրողների հետ կարճ զրույցի ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրական հնարավորություններ կան, սակայն այդ հնարավորությունները պետք է իրացվեն բնության պահպանության եւ աշխատողների անվտանգության ապահովմամբ. «Կենսունակ հանքարդյունաբերությունը, այսինքն՝ հանքարդյունաբերությունը, որի շրջանակում հարգանք է ապահովվում բնապահպանական հարցերի նկատմամբ, ՀՀ-ում  հնարավոր է: Դրա վառ օրինակներից մեկն Ամուլսարի նոր ծրագիրն է»:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Դեսպանն ընդգծել է, որ այդ հնարավորությունների զարգացմանը զուգընթաց պետք է նաեւ Կառավարության կողմից լինի վերահսկողություն այս ոլորտի նկատմամբ: Նա հիշեցրել է, որ բնապահպանական խմբերը, քաղաքացիական հասարակությունն ակտիվ հետեւում են այս ոլորտի զարգացումներին՝ ամեն ինչ անելով բնության պահպանության հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում եղած հնարավորությունների ճիշտ օգտագործումը կբերի նաեւ աշխատատեղերի բացմանը: