Նյու Յորքում հարձակվել են մի տղամարդու վրա, որի գլխին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսով գլխարկ կար։ ABC7-ի փոխանցմամբ, 24-ամյա Քորի Կատալադոյի վրա հարձակվել են Նյու Յորքի մետրոյում։

Նրա խոսքով, գնացքի ուղեւորներից մեկը, ուշադիր ուսումնասիրելով նրա գլխարկը, հարցրել է ՝ արդյոք նա աջակցում է Թրամփին։ Քորին դրական է պատասխանել, ենթադրելով, որ այդ տղամարդն էլ է Թրամփի կողմնակիցներից։ «Սակայն հաջորդ բանը, որը ես հիշում եմ, այն է, որ տղամարդը սկսեց խեղդել ինձ»,- պատմել է երիտասարդը։ Ավելին, նրան է միացել եւս մեկ ուղեւոր, որը սկսել է հրել Քորիին։ «Ոչ ոք չէր միջամտում այդ իրավիճակին։ Ի վերջո, ինձ հաջողվեց փախչել»։