ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավարության հետ քննարկում է հեռանկարային սպառազինությունների ստեղծման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այսօր կքննարկենք հեռանկարային սպառազինությունների տեսակներ ստեղծելու հարցը։ Ռազմական գործը միշտ եղել է այն ոլորտը, որտեղ օգտագործվել են գիտության եւ տեխնիկայի առաջատար նվաճումները։ Այսօր՝ 21-րդ դարում, ռազմական ներուժի ամրապնդման համար աշխարհի տարբեր երկրներում սպառազինություններ մշակելիս ակտիվորեն կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներ, գիտության ամենաժամանակակից նվաճումները»,– ասել է Պուտինը։