Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ է շաքարի սուր ճգնաժամ է սկսվել։ Խանութների մեծ մասում շաքարը սպառվել է, ու սոցցանցերում պարբերաբար հրապարակում են դատարկ վաճառասեղանների ու երկար հերթերի լուսանկարներ, հայտնում է Kedem–ը։
Իսկ այն խանութներում, որտեղ դեռ շաքար մնացել է, դրա գինը գրեթե կրկնապատկվել է, ընդ որում միաժամանակ նույն մարդուն ընդամենը 2 կգ շաքար է վաճառվում։ Այս կապակցությամբ Եգիպտոսում աճում է բնակչության դժգոհությունը, միաժամանակ սպեկուլյանտները փորձում են օգուտ քաղել այս իրավիճակից։ Փորձագետները համարում են, որ շաքարային ճգնաժամը ներքին ու արտաքին գործոների ազդեցության հետեւանքն է։ Նախեւառաջ ճգնաժամը կապակցված է նրա հետ, որ Եգիպտոսն ավելի շատ շաքար է ծախսում, քան արտադրում։ Երկիրը սպառում է տարեկան 3 մլն տոննա շաքար, մինչդեռ արտադրում է այդ ծավալի ընդամենը երկու երրորդը։




























