Դոնի Ռոստովում շաուրմա վաճառողը սպանել է տղամարդուն, որն անվճար շաուրմա է պահանջել: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկակայոչելով ռուսական լրատվամիջոցները:
Ականատեսների տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին: Հարբած տղամարդը վեճի է բռնվել շաուրմա վաճառողի հետ՝ չցանկանալով վճարել շաուրմայի համար: Այդ ժամանակ վաճառողը՝ Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի Ասլան Սադիհը դանակով հարվածել է տղամարդու կրծքին, այնուհետեւ ընկերոջ հետ հեռացել դեպքի վայրից:
Ոստիկանությունը որոնում է հանցագործին:




























