ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սիսիան քաղաքից Կապան տանող ավտոճանապարհին, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տրանսպորտի նախարարությունից էլ հայտնում են, որ Թումանյանի եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Ստեփանավանի, Բերդի եւ Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: