Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ուղղությամբ հետագա քայլերն իրավիճակը կթելադրի: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ի պատասխան հարցին՝ հայկական կողմը մտադի՞ր չէ ստորագրությունները հետ կանչել, փոխնախարարը հիշեցրեց, որ երկրի նախագահը փաստաթուղթը խորհրդարանից հետ է կանչել, որտեղ ուղարկվել էին վավերացնելու համար, բայց քանի որ չէին էլ վավերացվել Անկարայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, մնացած քայլերը կթելադրվեն իրավիճակով;
Փոխնախարարը նշեց այս ենթատեքստում Ադրբեջանի բացասական ազդեցությունը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միմյանց կապելու փորձերը: «Հարաբերությունների նորմալացումը կնշանակեր Հայաստանի ապաշրջափակում, բայց դա Ադրբեջանի ճաշակով չէ»,- նշեց Քոչարյանը:




























