Ղարաբաղյան հակամարտության  գոտում մեծամասշտաբ պատերազմի հավանականությունը ներկայումս այդքան էլ մեծ չէ։ Այս մասին նոյեմբերի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ապրիլյան իրադարձություններն ու դրան հաջորդած գործընթացները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը կարող է ցածր կամ միջին մակարդակի ինչ–որ քայլերի գնալ։ «Ադրբեջանական կողմն ավելի քան դժգոհ է ռազմաքաղաքական, դիվանագիտական իրականությունից եւ ստեղծված ստատուս քվոյից։ Ինձ համար ակնհայտ է, որ Բաքուն փորձում է օգտագործել ցանկացած առիթ ցածր կամ միջին մակարդակի արկածախնդրության գնալու համար»,– նշեց Մինասյանը՝ հավելելով, որ այստեղ զսպող դեր է խաղում ոչ միայն եւ ոչ այնքան արտաքին կոնտեքստը, իսկ վերջին ամիսներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակների մեծացող տեխնիկական հնարավորությունները կարող են զսպել Ադրբեջանին ցածր եւ միջին մակարդակի հնարավոր էսկալացիայի ժամանակ։