Մոսկվայում դատարանը որոշում է կայացրել 4-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովային հոգեբուժական հիվանդանոց հարկադիր բուժման ուղարկելու մասին, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեն։
«Դատարանը վճռել է քրեական պատասխանատվությունից ազատել Բոբոկուլովային եւ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոցներ ձեռնարկել»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ դատախազությունը Բոբոկուլովային ազատել էր քրեական պատասխանատվությունից։ Հուլիսին դատաբժշկական փորձաքննությունը նրան անմեղսունակ էր ճանաչել։
Բոբոկուլովան մեղադրվում է 4-ամյա երեխային գլխատելու մեջ։ Նրան ձերբակալել էին փետրվարին Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանում՝ ձեռքին երեխայի գլուխը։ Ականատեսների վկայությամբ նա բղավում էր «Ալլահ աքբար» եւ սպառնում էր պայթեցնել իրեն։




























