Իսրայելում նոյեմբերի 25-ի դրությամբ ոստիկանությունն առնվազն 12 անձի է ձերբակալել, որոնց կասկածում են երկրի տարբեր շրջաններում հրկիզում իրականացնելուն մասնակցության մեջ: Այս մասին հաղորդում է Newsru-Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության ղեկավարը հանձնարարել է հանցագործության հետաքննությամբ զբաղվելու համար հատուկ խումբ ստեղծել:

Արդեն երրորդ օրն է՝ Իսրայելը հրդեհի ճիրաններում է: Հայֆայից ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել: Երկրի իշխանությունները հրդեհներն ահաբեկչություն են համարում: