Ռուսաստանն ու Ֆիլիպինները բանակցություններ կվարեն պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու շուրջ։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած համապատասխան կարգադրությունը կհրապարակվի իրավական ինֆորմացիայի ինտերնետ պորտալում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ընդունել ՌԴ ԱԳՆ–ի հետ համաձայնեցրած Ռուսաստանի ՊՆ առաջարկը Ռուսաստանի Դաշնության եւ Ֆիլիպինների Հանրապետության ՊՆ–ների միջեւ համագործակցության  շուրջ բանակցություններ վարելու մասին»,– ասված է փաստաթղթում։