ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Նշում են, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Տեղի է ունեցել սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ տեսակետների կառուցողական փոխանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պետության ղեկավարները նաեւ քննարկել են ռուս- թուրքական քաղաքական ու առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերը։