Ռուսաստանը եւ Հայաստանը քննարկում են SuperJet 100 ինքնաթիռների մատակարարումների հարցը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Շարունակում ենք ազգային փոխադրողի (Հունգարիայի հետ — խմբ.) ստեղծման աշխատանքները: Այժմ այդ հարցով նաեւ Հայաստանում կզբաղվենք»,- ասել է Մանտուրովը Թեթեւ արդյունաբերության համառուսական երրորդ համաժողովի շրջանակներում:
«Մեր շահը մեկն է՝ առաջ մղել ռուսական արտադրողին: Դա առաջին հերթին SuperJet-ն է, այսօր դա քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արտադրանքն է: Դա վերաբերում է Հունգարիային, դա վերաբերում է Հայաստանին, որի հետ երեքշաբթի այդ հարցը քննարկել ենք: Մենք պայմանավորվել ենք այն ակտիվերեն մշակել, ձեւակերպել, մեր գործընկերների հետ համատող կոնկրետ առաջարկներ կազմել»,- հավելել է նա:




























