Դուբայում Emirates ավիաընկերությունը «Հրաշքների պարտեզ» պուրակի աշխատակիցների հետ միասին բնական ծաղիկներից ստեղծել է աշխարհի ամենամեծ ուղեւորատար օդանավի՝ Airbus A380-ի կրկնօրինակը, հայտնում է Lenta–ն
Emirates -ը տեսագրել է ինստալյացիան պատրաստելու ընթացքը, որը կես տարի է տեւել։ Նախագծի շրջանակում 200 մարդ օրական տասը ժամ աշխատել է։
Պողպատյա կարկասը, որը պատրաստված է օդանավի իրական չափերով, զարդարել են 500 հազար բնական ծաղիկներով։ Կոնստրուկցիայի ընդհանուր քաշը կազմել է 100 տոննա (իսկական Airbus A380 –ի քաշը մոտավորապես 575 տոննա է)։ Ինստալյացիան հանդիսատեսին կներկայացվի կիրակի՝ նոյեմբերի 27-ին։




























