Ներկայումս Աթենքի տարբեր շրջաններում իրականացվում է թմրավաճառների դեմ պայքարի խոշոր գործողություն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հունաստանի լրատվամիջոցներին:

«Վիթխարի» գործողությունը սկսվել է ուրբաթ կեսգիշերից առաջ, հաստատվել է քաղաքի կենտրոնում թմրանյութերի ապօրինի շրջանառությանը ներգրավված 110 մարդկանց անձը, ավելի քան 50 մարդ կալանավորվել է»,- հայտնել է CNN Greece-ը:

Նշվում է, որ սա թմրանյութերի ապօրինի շրջանառության ասպարեզում խոշորագույն հանցավոր կազմակերպությունն է, որը փոքր ենթախմբերով գործել է ամբողջ քաղաքում: CNN Greece-ի տեղեկություններով՝ հետաքննությունը 7 ամիս է տեւել:

«Պոտո թեմա» պարբերականը հայտնել է, որ գործողությունն ընթանում է հինգշաբթի առավոտվանից, կալանավորվել է 56 մարդ, որոնցից 54-ը արտասահմանցիներ են: Խուզարկություններ են կատարվել 25 տներում, առգրավվել է մեծաքանակ թմրանյութ եւ փող:

Ոստիկանությունը խոստացել է մանրամասն տեղեկատվություն հաղորդել գործողության ավարտից հետո: