Ռազմական ծառայության մեջ գտնվող սերժանտ Թահիր Օսմանլին ենթարկվել է կտտանքների ոստիկանության Եվլախի բաժանմունքում։ Այս մասին Turan–ին հայտնել է «Սումգայիթի երիտասարդության իրավական լուսավորում» միավորման ղեկավար Էլչին Մամեդը։

Նրա խոսքով, Օսմանլին ձերբակալվել է գողության մեջ կասկածանքով։ Սերժանտին ձերբակալել էին ուղիղ զորամասից ու ոստիկանության բաժանմունքում դաժանաբար ծեծել են։ «Օսմանլիի հետ միասին վարձով բնակարանում ապրող մեկ այլ զինծառայողի մոտից օգոստոսին 1650 մանաթ է կորել։ Վերջինը Օսմանլիի դեմ ոստիկանություն բողոք էր ներկայացրել՝ մեղադրելով նրան գողության մեջ։

Օսմանլիին դաժանաբար ծեծել են երկու սպաներ՝ կապիտանն ու մայորը։ Թահիրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, նրա կողերը կոտրել էին»,- ասել է իրավապաշտպանը։

Նա ներկայացրել է Օսմանլիի լուսանկարները՝ մարմնին բռնության հետքերով։ Չնայած սերժանտի բողոքներին, ոստիկանների դեմ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել։