Հայաստանի հանրապետական կուսակցության 16­-րդ համագումարում ընդունվեց կուսակցության բանաձեւը: Բանաձեւի նախագիծը ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: (ֆոտոռեպորտաժ)

«ՀՀԿ–ն շարունակում է հետեւողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ եւ բազմաշերտ համակարգը։ Շարունակական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխանիզմի արդյունավետության բարձրացման եւ արդիականացման ուղղությամբ։ Ավելացել է կուսակցության սկզբնական կազմակերպությունների թիվը։ Ընդարձակվել են ՀՀԿ կապերն արտաքին աշխարհում։ Աշխատանքներ են կատարվում կուսակցականների քաղաքական եւ գաղափարական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Հիմնադրվել եւ իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական քաղաքական դպրոցը։

2016–18 թվականները լինելու են շատ կարեւոր Հայաստանի համար՝ նոր Սահմանադրության դրույթները արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից։ Հանրապետականը պատրաստ է հստակ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն եւ անցնում։

Մեր բոլորի ուշադրության կենտրոնում է Հայաստանի տնտեսությունը, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու եւ երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացում ապահովելու գերակայությունը։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել դրսից եկող արտաքին բացասական ազդակները: Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները եւ չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց եւ ընտանիքների կյանքը: Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե՝ կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տնտեսական կայուն աճինբարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տնտեսական կայուն աճին։

Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի եւ վստահելի երկիր: Մեր արտաքին քաղաքականութկան նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձեւը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։

Կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ։ Այսօր ՀՀ ԶՈՒ ռազմատեխնիկական տեխնոլոգիական եւ կադրային արդիականացման միջոցով մենք ձեւավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծն ու զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչինչ չենք խնայելու: Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է. Հայաստանի երկարաժամկետ սոցիալ­տնտեսական զարգացում եւ առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։ Հանրապետական կուսակցությունը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ ու հայրենասեր ուժերի եւ անհատների համար եւ պատրաստ է աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը դնել քարի վրա` մեր ընդհանուր տունը շենացնելու համար: Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը եւ ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն հայն ու Հայաստանը: Հայաստանը հաղթելու է»,­-ասվում է ՀՀԿ բանաձեւում։