«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները սոցցանցերում քննարկում են 7-րդ եթերաշրջանի երկար սպասված մեկնարկը: Դրա թողարկման պաշտոնական ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ հանդիսատեսը կարող է սերիալի շարունակությունը տեսնել 2017-ի մարտից ոչ շուտ, հայտնում է USA.one-ը:
Ինչպես հայտնի է, հիմա նկարահանող խումբն աշխատում է Իսպանիայում, որտեղ առանցքային տեսարաններ է նկարահանում: Դա են հաստատում նաեւ նկարահանման հրապարակում արված լուսանկարները: Դրանցից մեկում Էմիլիա Կլարկը բողոքում է, որ նկարահանման ընթացքում անձրեւ է գալիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նկարահանող խումբը Իսպանիայում կմնա մինչեւ դեկտեմբերի կեսը:




























