Վիեննայից ոչ հեռու անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլ» են նետել փախստականների կենտրոնի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով APA-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հարձակվողների գործողությունների հետեւանքով ոչ ոք չի տուժել: Նրանց ինքնությունը դեռեւս պարզ չէ:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Միջադեպն ատելության հողի վրա հանցագործություն է որակվել:




























