F-35C ինքնաթիռը ՌԾՈւ-ում առաջին քիչ տեսանելի բազմաթիրախ տախտակամածային հարվածային կործանիչն է, որը ծրագրվում է սպառազինություն ընդունել 2018 թվականին: Այս մասին հայտնում է The National Interest-ը:

Ունելալով թեւի մեծացված մակերես, ուժեղացված անիվներ, հարվածակայուն կառուցվածք եւ մաշվածության հանդեպ կայուն ծածկույթ՝ ՌԾՈւ-ում այս իր տեսակով առաջին ինքնաթիռը կառուցվել է հատուկ հաշվի առնելով տախտակամածի վրա թռիչքի եւ վայրէջքի խիստ պայմանները, իսկ սրահի էլեկտրոնիկան օդաչուին թույլ է տալիս իրական ժամանակում տեղեկատվության հասանելիություն ստանալ օդային ռազմական տարածքի մասին: Իսկ ծովում, օդում եւ ցամաքում գտնվող հրամանատարները ռազմական գործողությունների վերաբերյալ բարձր ճշգրտության ակնթարթային պատկեր են ստանում:

F-35C-ը ՌԾՈւ-ում առաջին քիչ նկատելի բազմաթիրախ տախտակամածային կործանիչն է, որը կիրականացնի խնդիրների ավելի լայն շրջանակ, քան մինչ այդ եղած տախտակամածային բոլոր կործանիչները:

ՌԾՈւ-ի կազմում իր տեսակի մեջ առաջին տախտակամածային անտեսանելի կործանիչի հայտնվելով նավատորմը ձեռք է բերում հարձակողական լրացուցիչ ճկունություն: Այս ինքնաթիռը կարող է հարձակվել հակառակորդի ՀՕՊ-ի ամենաարդիական միջոցների  եւ ամրացված օբյեկտների վրա՝ ծովում գտնվող ավիակրի տախտակամածից:

Որոշ պարբերականների, այդ թվում՝ War is Boring-ի հաղորդման համաձայն՝ F-35C-ն արժե ավելի քան 337 մլն դոլար: