Իսրայելը որոշել է երկրի ռազմաօդային ուժերի կազմում հինգերորդ սերնդի F-35 կործանիչների թիվը հասցնել 50-ի: Նախարարների կաբինետը հավանության է արժանացրել ԱՄՆ-ից եւս 17 նման օդանավ ձեռք բերելու որոշումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իսրայելը հույս ունի արդեն դեկտեմբերին ստանալ առաջին երկու F-35-երը, որոնք հինգերորդ սերնդի առաջին կործանիչները կլինեն Մերձավոր Արեւելքում:

Ավելի վաղ իսրայելցի գեներալները նշում էին, որ հույս ունեն 75 F-35 ունենալ եւ, բացի կործանիչների բազային մոդելից, դիտարկում են F-35B մոդելների ձեռքբերման հնարավորությունը: