Չինաստանի ոստիկանությունը երկուշաբթի 9 կասկածյալի է ձերբակալել կառուցվող էլեկտրակայանի փլուզման գործով, որը 74 մարդկանց մահվան պատճառ է դարձել: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ նրանց քրեական պատասխանատվություն է սպառնում:
Պատահարը տեղի է ունեցել Չինաստանի արեւելքում՝ Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքի շրջանում: Փլուզվել է կառուցվող էլեկտրակայանի հովացման աշտարակը: 74 մարդ զոհվել է, եւս 2 մարդ վիրավորվել:
Գործակալության տեղեկություններով՝ ոստիկանությունը երկուշաբթի առավոտյան 9 մարդու է ձերբակալել, որոնք փլուզման համար պատասխանատու գլխավոր կասկածյալներն են:
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում են Yineng Tower Engineering Co. Ltd. ըկերության վարչության նախագահը եւ կառուցվող օբյեկտի գլխավոր ինժեները:




























