Հարավային Կորեայի ընդդիմությունը պլանավորում է խորհրդարանում քվեարկության դնել նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի հարցը։ Այս մասին հայտնել են երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժերը՝ «Տոբուրո» Ժողովրդավարական կուսակցությունն ու Ժողովրդական կուսակցությունը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մինչեւ չորեքշաբթի մենք կպատրաստենք իմպիչմենթի մաքրագիր տարբերակը եւ այն կներկայացնենք խորհրդարանին։ Ենթադրում ենք, որ քվեարկությունը կարող է կայանալ արդեն ուրբաթ»,– ասված է հայտարարության մեջ։

Երկրի նախագահին իմպիչմենթ հայտնելու գլխավոր պատճառը, ըստ այդ կուսակցությունների, այն է, որ Պակ Կըն Հեն խախտել է սահմանադրությունը, չարաշահել իշխանությունը եւ հրապարակել պետական գաղտնիքները։

Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին ներկայացրել էր աղմկահարույց սկանդալի հետաքննության միջանկյալ արդյունքները։ Երկրի նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։

Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբՊակ Կին Խեն հրապարակավ ներողություն է խնդրել այն բանի համար, որ նախագահական ելույթների տասնյակ տեքստեր մինչեւ հրապարակավ ընթերցվելը «արտահոսել են» իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլի մոտ։

Բացի դրանից Ցոյը ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների միջոցով ստիպել էր հարավկորեական կորպորացիաներին գումար փոխանցել իրեն պատկանող երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներին։