Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն RT–ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրի հասցեին ԱՄՆ իշխանությունների ցանկացած դիտողություն ձեւակերպվում է որպես ինչ–որ պայման։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ–ը քննադատում է մեզ կամ դիտողություն անում, նրանք դա ձեւակերպում են որպես պայման. «Եթե դուք չանեք սա կամ նա, եթե դուք այսպես անեք, իսկ մեզ դա դուր չգա, ապա մենք կդադարենք աջակցել ձեզ»,– ասել է նա։
Դուտերտեն նշել է, որ այդպես տեղի է ունենում ամեն անգամ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ շփվելիս։
«Եվ այդ մարդն ինձ սպառնում է դատարանով։ Կներեք, նա, երեւի թե, խելքը թռցրել է»,– ասել է Դուտերտեն եւ հավելել, որ այդ խնդրին բախվել են նաեւ իր նախորդները։




























