Ուկրաինացի լրագրողները Պորոշենկոյի «տան եկեղեցու» որմնանկարում պատկերված տղամարդու եւ նախագահի միջեւ նմանություն են նկատել։

Յուրի Կասյանովը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված մի քանի հարց է հղել։ Գրառմանը նա լուսանկար է ամրակցել, որը իբր թե արվել է նախագահի «տան եկեղեցում»։

Ոչ մի տեղ ուղղակիորեն նշված չէ, թե ինչ է դա եւ որտեղ է «Պյոտր Պորոշենկոյի տան տաճարը», որի մասին շշուկները տարածվել էին որոշ ժամանակ առաջ։ Սակայն ուկրաինացի լրագրողները նշել են, որ որմնանկարում պատկերված տղամարդու եւ նախագահի միջեւ  նմանություն կա։

«Ստրանա» կայքի տեղեկություններով՝ այդ «եկեղեցին» իրոք գոյություն ունի եւ գտնվում է Կոնչե Զասպե կալվածքում։

«Նախագահ Պորոշենկոյի օրոք նորաձեւ դարձավ ասեղնագործ շորեր հագնելը, դրոշներ կախելն ու անգամ սարսափելի աջակողմյաններից հիմա ոչ ոք չի վախենում։ Բայց նրան դրա համար չէին ընտրել»,– գրել է հեղինակը։