Իսիկ Կուլ լճում Սեւանի իշխանն իրեն հրաշալի է զգում: Երեւան-Բիշքեկ հեռուստակամուրջի ժամանակ այս մասին հայտարարել է դոկտոր Վասիլի Պլոսկին:

«Ես ձկնաբան չեն, բայց մասնակցել են Սեւանի իշխանի բազմացման բիոկայանի աշխատանքներին»,- նշել է նա: Գիտնականի խոսքով՝ Իսիկ Կուլում իշխանը մեծանում է՝ չափերով գերազանցելով Սեւանի իր ցեղակիցներին:

«Բազմաթիվ խանութներում կարելի է գնել այդ իշխանը: Այն մեզ մոտ մի քանի կիլոգրամի է հասնում»,- նշել է Վասիլի Պլոսկին: