ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը պայմանավորված է երկրի իսթեբլիշմենթի հանդեպ ամերիկացի ժողովրդի ընդվզումով: Նոյեմբերի 28-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
Սակայն, նրա խոսքով, Թրամփի ընտրվելը չի նշանակում ամբողջ քաղաքական վերնախավի փոփոխություն: «Պատահական չէ, որ բրիտանացի վերլուծաբանները նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը Brexit-2 են կոչում: Իրականում այդպես է: Ի՞նչ խնդիրներ ունի Թրամփը: Հիմնական խնդիրը հետեւյալն է. ԱՄՆ-ն համակերպվում է այն մտքին, որ երկիրը հեգեմոն չէ, բայց առաջատար տերություն է»,- նշեց Հարությունյանը:




























