ՀՀԿ–ին 7 հազար մարդու անդամակցությունը պայմանավորված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ–ի շարքերը համալրելու հանգամանքով։ Այս մասին  նոյեմբերի 28-ին ԱԺ–ում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ կարեւոր է ոչ թե այն, թե ինչ քաղաքական ուժ է ներկայացնում մարդը, այլ նրա մասնագիտական հմտությունները։ «ՀՀԿ–ին 7 հազար մարդու անդամակցությունը պայմանավորված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ–ի շարքերը համալրելու հանգամանքով։ Դա մեսիջ էր, թե ես այն  մարդն եմ, որ իմ հեղինակությամբ մեկ գիշերում 7 հազար մարդ եմ բերում։ Այդ մարդկանց անդամակցությունը տարօրինակ է։ Կուսակցությունը չպետք է շահագրգռված լինի անծանոթ մարդկանց հավաքելու գործում։ Այդ 7 հազար մարդկանց թվում կարող են լինել մարդիկ, որոնք հայկական արժեքների եւ գաղափարների հետ ընդհանուր ոչ մի բան չունեն։ Այն, որ կուսակցություն են ընդունում ցանկացածը, ով դիմում կգրի, դա խոսում է այդ կուսակցության մակարդակի մասին։ Եթե համագումարը խորհրդային ձեւով է անցել, ապա անդամակցությունը նույնպես այդպես պետք է լիներ։ Հիշում եմ, որ նախկինում եթե ուզում էիր Կոմկուսի անդամ դառնալ, պիտի գնայիր դպրոց եւ քննություն հանձնեիր»,– ասաց Պողոսյանը։